Մոսկվայում տեղի կունենա «Կամերատա Կոմիտաս» նվագախմբի համերգը
22 Սեպտեմբերի 2024, 20:55
Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում Էռնեստ Ալավերդյանի և սոպրանո Դիանա Համբարձումյանի ղեկավարած կոլեկտիվի կատարմամբ կհնչեն 18-20-րդ դարերի կամերային-նվագախմբային երաժշտության գլուխգործոցներ՝ Բախի, Գլյուկի, Նիկոլայ Մյասկովսկու ստեղծագործությունները:
Համերգի ծրագիրը կլրացնի նաև հանճարեղ Կոմիտասի երեք երգերի նվագախմբային կատարումը՝ «Ձայն տուր, ով ծովակ» «Էս գիշեր, լուսնյակ գիշեր», «Ծիրանի ծառ»:
Գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն Էռնեստ Ալավերդյանն է։