«Mercedes»-ը մինչև 422 հազար եվրո կառաջարկի ընկերությունից կամավոր հեռացող աշխատակիցներին
28 Նոյեմբերի 2026, 19:00
Գերմանական «Mercedes-Benz» ավտոկոնցեռնը մինչև 422 հազար եվրո կառաջարկի այն աշխատակիցներին, որոնք կհամաձայնեն կամավոր հեռանալ ընկերությունից։
Ինչպես հայտնում է Bild-ը, ավտոկոնցեռնը սկսում է կամավոր աշխատանքից ազատման ծրագիր։ Առավելագույն փոխհատուցումը կարող է ստանալ 52-ամյա ինժեները՝ բարձր աշխատավարձով, եթե համաձայնի հեռանալ մինչև 2027 թվականի մարտի վերջը։ Վարչական ստորաբաժանումների աշխատակիցներին առաջարկվում է մինչև 253 հազար եվրո։
Առաջարկը կստանա ավելի քան 30 հազար աշխատակից։ Առաջին անգամ ծրագրում կընդգրկվեն նաև բարձրագույն ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք։ Ընկերության նպատակն է կրճատել աշխատակիցների պահպանման ծախսերը։
Գերմանիայում արտադրական կամ տնտեսական պատճառներով սովորական աշխատանքից ազատումները սահմանափակված են մինչև 2034 թվականի վերջը գործող զբաղվածության երաշխիքների մասին համաձայնագրով։
Ծրագիրը նախատեսված է տասը ամսով՝ 2026 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը։ Առաջին չորս ամիսներին աշխատակիցներին խոստանում են լրացուցիչ պարգևավճար՝ արագ որոշում կայացնելու դեպքում։
Ավելի վաղ կամավոր աշխատանքից հեռանալու նմանատիպ ծրագիրը գործարկել էր նաև «BMW» ընկերությունը։