Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին. Վլադիմիր Պուտին

21 Սեպտեմբերի 2024, 14:20

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով։

Շնորհավորական ուղերձում ասված է․

«Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։

Հիմա եթերում