«Սրբազան պայքար» շարժման մեծ հավաքը տեղի կունենա այսօր ժամը 14:30-ին

22 Սեպտեմբերի 2024, 12:51

Քաղաքականություն

Սեպտեմբերի 22-ը կլինի այն ելակետը, որից սկիզբ կառնի մեր անկասելի հաղթական արշավը, որովհետև այս պայքարն իմն է, քոնն է, մերն է ու բոլորինս։ Այս մասին ասվում է «Սրբազան պայքար»-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, կհանդիպենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Յուրաքանչյուրիդ ներկայությունն ու մասնակցությունը օր առաջ մեզ կմոտեցնեն մեր պայքարի հաղթական հանգրվանին։ Մենք միասին ենք վերադարձնելու մեր կորսված ու կորսվող հայրենիքը, մեզնից խլված պատիվն ու արժանապատվությունը։ Միասին ենք շտկելու մեր մեջքը՝ հաստատուն ու լուսավոր դարձնելով ոչ միայն ապագան, այլև ներկան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Alpha News-ը Սրբազան պայքարի ակտիվի և կողմնակիցների հանրահավաքը լուսաբանելու է ուղիղ եթերով: