Պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին հավաքվում ենք հրապարակում․ Բագրատ Սրբազան

22 Սեպտեմբերի 2024, 17:16

Քաղաքականություն

Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք, հոկտեմբերի 2-ին, ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Այս մասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Մտնում ենք պայքարի ինտեսիվ և հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ, հաղթանակով երաշխավորված։ Բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալներն իմն են, բացառապես իմը, իսկ հաղթանակը՝ ձերը և միայն ձերը»,- նշել է նա։

Սրբազանն ընդգծել է՝ պետք է ձևավորել նոր իշխանություն ըստ արժանիքների՝ դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։

«Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։ Պետք է ձևավորենք նոր իշխանություն ըստ արժանիքների՝ դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։ Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը»,- նշել է նա։

Հիմա եթերում