Հովհաննես Թումանյանի կյանքի վերաբերյալ դասախոսություն՝ Մոսկվայում

23 Սեպտեմբերի 2024, 17:46

Մշակույթ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18:30-ին Մոսկվայում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնին կից հայագիտության ամբիոնում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան. Անցումային դարաշրջանի ողբերգությունը» թեմայով դասախոսություն։ Այս մասին հայտնում է կենտրոնի տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ երեկոն վարելու է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աիդա Մարանջյանը։