Կրասնոդարում Ավեդովների տան պատմության մասին անվճար աուդիոգիդ է գործարկվել

26 Սեպտեմբերի 2024, 15:45

Հայեր

Կրասնոդարում 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կուբանահայ խոշորագույն արդյունաբերողների՝ արմավիրցի վաճառականներ Ավեդովների տան պատմության մասին անվճար աուդիոգիդ են թողարկել:
Ուղեցույցը նվիրված է քաղաքի օրվան․ Կուբանի մայրաքաղաքն իր 231-ամյակը կնշի սեպտեմբերի 28-ին և 29-ին:

Նշվում է, որ վերջերս ավարտվել է Ավեդովների շենքի վերականգնումը, և նոր աուդիո ուղեցույցը կպատմի դրա պատմության մասին՝ ընդգրկելով տարբեր դարաշրջաններ:

Ավեդովները (Ավետյանները) 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայազգի գործարարներ են, Կուբանի ամենահարուստ հայերը, Արմավիրի ձիթհան գործարանի տերերը։ Մինչև այսօր Կուբանում պահպանվել են Ավեդովների հարստության և փառքի վկայությունները։

1918 թվականին Ավեդովների տանը հաստատվել է կամավորական բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ի.Պ. Դենիկինի ընտանիքը։ 1930-ական թվականներին շենքը զբաղեցրել է Կրասնոդարի արվեստի դպրոցը։ 1943 թվականին տունը մեծ վնաս է կրել նացիստական զավթիչների կողմից իրականացված հարձակման հետևանքով առաջացած հրդեհի ժամանակ։ Շենքում այժմ գտնվում է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերության գրասենյակը։