Մարի Մյուլլեր Սիմոնյանը՝ Վիեննայի Բեթհովենյան մրցույթի հաղթող
Ֆրանսահայ օպերային երգչուհի, սոպրանո Մարի Մյուլլեր Սիմոնյանը սեպտեմբերի 19-ին Vienna Beethoven միջազգային մրցույթում ժյուրիի միաձայն որոշմամբ արժանացել է առաջին մրցանակին։ Սա Սիմոնյանի առաջին հաղթանակն է միջազգային մրցույթում։
21-ամյա Մարիին ծնվել է Փարիզում, մեծացել է երաժշտական միջավայրում` դաշնակահար-երգեհոնահար Նարինե Սիմոնյանի դուստրն է։ Ուսանել է Բուլոնյի և Փարիզի կոնսերվատորիաներում՝ զուգահեռաբար երգեհոնի և երգեցողության բաժիններում։
2023 թվականին Մարին մասնագիտական փորձառությունը շարունակել է Երևանի օպերային ստուդիայում՝ Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ։
Ինչպես ՕՐԵՐ-ի հետ զրույցում հայտնել է երգչուհին, առաջիկայում՝ հոկտեմբերի 19-ին, մենահամերգով հանդես կգա Երևանի ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ նրան կնվագակցի դաշնակահար Հովհաննես Մանուկյանը, իսկ նոյեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Նարինե Սիմոնյանի նվագակցությամբ։