Արտակարգ պատահար «Արարատցեմենտ»-ում․ 30-ամյա աշխատակիցը հիվանդանոցում է
06 Նոյեմբերի 2026, 19:50
«Արարատցեմենտ» ՓԲԸ-ում աշխատանքային պատահար է տեղի ունեցել։ Գիպսի բունկերի վրա աշխատանքներ կատարելիս 2-3 մետր բարձրությունից վայր է ընկել մեքենավարի օգնական, 30-ամյա Վարազդատ Մ․-ն։
Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։
Դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվել։