Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման համար․ Հարիս

24 Սեպտեմբերի 2024, 20:43

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքը կարևոր է տարածաշրջանում կայունության համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը՝ խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների մասին։

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար: Ես շարունակելու եմ աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության խթանման նրա ջանքերում»,- ասել է Հարիսը։

Հիմա եթերում