Հայաստանյան թատրոնները կմասնակցեն միջազգային թատերական փառատոնի

29 Սեպտեմբերի 2024, 21:49

Մշակույթ

Հոկտեմբերի 1-ից 7-ը «Կամրջի մոտ» թատրոնում կանցկացվի «Պերմի ֆանտասմագորիա» խորագրով առաջին միջազգային թատերական փառատոնը։ Փառատոնին կմասնակցեն թատերական խմբեր Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Սերբիայից, Ճապոնիայից, Իրանից և Ռուսաստանից։

Փառատոնի շրջանակներում Հայաստանը կներկայացնեն Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը: