ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան

18 Հոկտեմբերի 2026, 11:00

Քաղաքականություն

Գյումրիում տեղի ունեցած տոնական միջոցառումների վերաբերյալ իշխանական շրջանակների արձագանքին է անդրադարձել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝ մի համերգ կազմակերպելու համար։ Ինչպես, օրինակ, COP17-ի շրջանակում դուրս գրեցին 30.000.000 դոլար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբերի 17-ին նշվող Գյումրու քաղաքի տոնակատարությունը կազմակերպվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։