Սպասվում է առանց տեղումների եղանակ
18 Հոկտեմբերի 2026, 10:00
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի 23-25 աստիճան տաքություն, իսկ երեկոյան՝ 16-18 աստիճան։
