Մեր տատիկները պատմում էին մեր պատմությունը, որ չմոռանանք՝ ինչ են արել թուրքերը հայ ազգի հետ․ Արփի Քուզույան

29 Սեպտեմբերի 2024, 10:33

Քաղաքականություն

Ես Հայաստանում չեմ մեծացել, բայց յուրաքանչյուր հայի նման իմ սիրտն էլ ցավում է Արցախի համար։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Արփի Քուզույանը, ով ԱՄՆ-ից ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողությանը և Հայրապետական Սուրբ Պատարագին։

«Մեր տատիկ-պապիկները մեզ միշտ պատմում էին մեր պատմությունը, որպեսզի չմոռանանք, թե ինչ են արել թուրքերը հայ ազգի հետ։ Երբ ԱՄՆ-ում լսեցինք, որ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա և պատերազմ է, ամերիկահայությունը շատ վատ վիճակում էր։ Ես ինքս Հայաստանում չեմ մեծացել, բայց յուրաքանչյուր հայի նման իմ սիրտն էլ ցավում էր, երբ լսում էի զոհերի, տարածքային կորուստների և հատկապես Արցախի հանձնման մասին լուրը։ Աստված մեզ չի ստեղծել, որ իրար սպանենք, բայց լինելով քրիստոնյա երկիր՝ նման ցավը մեզնից անպակաս է»,- նշեց մեր զրուցակիցը։