Նիկոլ Փաշինյանը միջամտում է Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին․ Ռոբերտ Ամստերդամ

13 Հոկտեմբերի 2026, 21:17

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել է Հայաստանում Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ քննադատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ:

Իրավապաշտպանի հայտարարության համաձայն՝ Հայաստանի իշխանություններն օգտվում են Արևմուտքում առկա հակառուսական տրամադրություններից և փորձում միջամտել Եկեղեցու ներքին գործերին ու որոշումների կայացման գործընթացին:

«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և պատշաճ արձագանքի այն ամենին, ինչ ներկայումս տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ», — ընդգծել է Ռոբերտ Ամստերդամը:

Ամստերդամի խոսքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, քրիստոնեական կառույցները չպետք է անտեսեն կրոնական կազմակերպությունների անկախությանն ու ինքնավարությանը սպառնացող վտանգները:

Հիմա եթերում