Հաստատվել է Ուելս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

15 Հունիսի 2023, 19:05

Սպորտ

Ուելս-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը։ Մրցավարի օգնականներն են Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը, 4-րդ պաշտոնյան է Ռադոսլավ Գիդժենովը։

VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Իվայլո Ստոյանովը:

Ուելս-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 16-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։