Սոչիի թիվ 2 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վլադիմիր Հայխյանը պարգևատրվել է Պատվո նշանով

05 Հոկտեմբերի 2024, 19:46

Կրթություն | Հայեր

Ուսուցչի օրվա առթիվ Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինի անունից կրթական համակարգի լավագույն ներկայացուցիչներին շնորհավորել է քաղաքի ղեկավարի տեղակալ Ելենա Կանյուկը: «Աշխատանքային հաջողությունների համար՝ ի նպաստ Սոչի քաղաքի» Պատվո նշանով է պարգևատրվել թիվ 2 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Վլադիմիր Հայխյանը:

Վլադիմիր Հայխյանը Կուբանի վաստակավոր ուսուցիչ է, «Ռուսաստանի հայրենասեր» մեդալի դափնեկիր: Նրան անվանում են քաղաքային սպորտային մրցումների ոգեշնչող:

Վլադիմիր Հայխյանը ֆիզկուլտուրա է դասավանդում արդեն 62 տարի։ Այս ընթացքում նրա տասնյակ սաները դարձել են համառուսաստանյան և միջազգային մակարդակի տարբեր մրցաշարերի մրցանակակիրներ և հաղթողներ։ Նրա աշակերտների թվում են հայտնի մարզիկ, օլիմպիական մեդալակիր, բոբսլեյի աշխարհի չեմպիոն և բազկամարտի աշխարհի եռակի չեմպիոն Ալեքսեյ Վոևոդան, ինչպես նաև թաեքվոնդոյի աշխարհի չեմպիոն Իգոր Վերյուտինը:

Նրա սաների թվում կան առագաստանավի, բոբսլեյի, բազկամարտի, թաեքվոնդոյի, լողի, ռիթմիկ մարմնամարզության և բազմաթիվ այլ մարզաձևերի վարպետներ։