Լիլիթ Հակոբյանի «Անսրտություն» խորեոգրաֆիկ ներկայացումը՝ Յամալում

06 Հոկտեմբերի 2024, 00:20

Մշակույթ

Նովի Ուրենգոյի «Հոկտեմբեր» մշակույթի քաղաքային պալատում տեղի է ունեցել Լիլիթ Հակոբյանի «Անսրտություն» ներկայացման ցուցադրությունը: Բալետը պատմում է ճշմարտության և ստի բախման մասին, երբ այդ մենամարտում խաբեությունը հաճախ ավելի գրավիչ է թվում:

Պարուսույց Լիլիթ Հակոբյանի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Հաննա Արենդտի փիլիսոփայական աշխատությունները:

Ներկայացումը ցուցադրել են «Կաննոն Դանս» ժամանակակից խորեոգրաֆիայի նախագծերի զարգացման կենտրոնի արտիստները: