Կրասնոդարի դպրոցում անցկացվել են հայոց լեզվի առաջին դասերը ավագ դպրոցի աշակերտների հետ

07 Հոկտեմբերի 2024, 19:25

Կրթություն

Կրասնոդարի թիվ 93 միջնակարգ դպրոցում, որտեղ մեկ տարուց ավելի է, ինչ գործում են տարրական դասարանների աշակերտների հայոց լեզվի ուսուցման մի քանի խմբեր, առաջին պարապմունքներն արդեն անցկացվել են վերջերս ստեղծված ավագ դպրոցի աշակերտների խմբերում։ Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միությունը։

Այս դպրոցում հայոց լեզվի կամընտիր ուսուցումը բացվել է «Կրասնոդարի հայերը» հասարակական խմբի (ղեկավար՝ Անահիտ Համբարձումյան) նախաձեռնությամբ՝ դպրոցի ղեկավարության աջակցությամբ։

Հայերեն խոսել ցանկացող մի քանի տասնյակ դպրոցականների մեջ միայն հայեր չեն, կան նաև այլազգիներ: