«Աշխարհին նայում եմ հայերեն». Վիլյամ Սարոյանին նվիրված ստեղծագործական երեկո՝ Մինսկում

09 Հոկտեմբերի 2024, 19:31

Հայեր | Մշակույթ

Հոկտեմբերի 9-ին Մինսկում տեղի կունենա ամերիկահայ նշանավոր գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանին նվիրված ստեղծագործական երեկո:

Բանախոսները կպատմեն գրողի կյանքի հետաքրքիր փաստերի մասին, որից հետո տեղի կունենա Սարոյանի համանուն պիեսի մոտիվներով նկարահանված «Իմ սիրտը լեռներում է« ֆիլմի դիտումը:

Երեկոյի կազմակերպիչները հրավիրում են «աշխարհին նայել հայերեն»՝ հետևելով Սարոյանի խոսքերին. «Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»: