Գարի Աղաջանյանը Կրասնոյարսկում կատարել է «Բորիս Գոդունով» օպերայի գլխավոր դերերգը

11 Հոկտեմբերի 2024, 10:14

Հայեր | Մշակույթ

Կրասնոյարսկի Դ.Ա. Խվորոստովսկու անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում հոկտեմբերի 8-ին և 9-ին ներկայացվել է Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերան:

Առաջին օրը գլխավոր պարտիան կատարել է հրավիրված արտիստ Գարի Աղաջանյանը։ Պրեմիերաների ցուցադրություններին նա կատարել է ցարի երաժշտական և դրամատիկական բարդ դերը։

Գարի Աղաջանյանը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Բացի օպերային դերերգերից, երգչի երգացանկում ներառված են ռուսական ռոմանսներ, Գերշվինի, Ռոջերսի ջազային կոմպոզիցիաները, ինչպես նաև Սինատրայի էստրադային հիթերը։ Աղաջանյանը նաև Ս. Ռախմանինովի ստեղծագործությունների լավագույն մեկնաբաններից է։