Կրասնոդարի թանգարանը խոսել է Կուբանի ազատագրման գործում հայերի ավանդի մասին
Կրասնոդարի պետական թանգարան-արգելոցում տեղի է ունեցել «Հաղթանակի զոհասեղանի մեկ մղումով» միջոցառումը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տելեգրամյան ալիքը։
Նախագիծը նվիրված է հայերին, հույներին՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։
Թանգարանի պատմության և ազգագրության բաժնի կրտսեր գիտաշխատող Վլադիսլավ Զիկինը զեկույցով հանդես է եկել Կուբանի ազատագրման համար մղված մարտերում Խորհրդային Միության հերոսի կոչում ստացած հայերի մասին։