Հայ 7-ամյա դաշնակահարուհին արժանացել է Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթի առաջին բացարձակ մրցանակի

15 Հոկտեմբերի 2024, 14:37

Մշակույթ

Իտալիայի Բարի գավառի Ակվավիվա դելե Ֆոնտի քաղաքում կայացել է երիտասարդ երաժիշտների Colafemmina Piano 8-րդ միջազգային մրցույթը։

Առաջին անգամ մրցույթն այս տարի ունեցել է նաև մասնակից Հայաստանից: 7-ամյա հայուհին՝ Անի Մելիքյանը, որ սովորում է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 2-րդ դասարանում, արժանացել է երիտասարդ դաշնակահարների անվանակարգի առաջին բացարձակ մրցանակի։