Աշխատանքներ են տարվում ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2041-ը երկարաձգելու հիմնավորում նախապատրաստելու ուղղությամբ

17 Հոկտեմբերի 2024, 16:30

Տնտեսություն և Բիզնես

Աշխատանքներ են տարվում հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2041 թվականը երկարացնելու հիմնավորում նախապատրաստելու ուղղությամբ։ Այս մասին «Ռոսատոմի առաջարկը Հայաստանում ատոմակայանի կառուցման և նախագծում տեղական արդյունաբերության ներգրավումը» թեմայով սեմինարի ժամանակ ասել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրեն Մովսես Վարդանյանը։

«Ընթացիկ ծրագրերի իրականացումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2036 թվականը»,- նշել է Վարդանյանը:

Նա պարզաբանել է, որ ատոմակայանի կառուցման ռուսական առաջարկը ներառում է 11 հատոր՝ տեխնիկատնտեսական հիմնավորումով։

Մովսես Վարդանյանը խոսքով, հաշվի առնելով նոր ատոմակայանի տեղամասի ընդունված գլխավոր հատակագիծը, հնարավոր կլինի կառուցել 1200 ՄՎտ հզորությամբ 2 նոր սերնդի բլոկ։

Հիմա եթերում