Փաշինյանը փորձում է համոզել, որ Սահմանադրության հանրաքվեին կողմ քվեարկենք․ Նարեկ Կարապետյան

04 Նոյեմբերի 2026, 11:05

Հայեր

Այսօր մեր տանը չորրորդ՝ հոբելյանական խուզարկությունն էր։ Կրկին ինչ-որ բաներ էին փնտրում, ինչպես նախորդ երեք անգամներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Կարծում եմ՝ Փաշինյանը համոզում է, որ կողմ քվեարկենք Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը»,- հավելել է նա՝ զարմանք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է համոզել իրենց։

Նարեկ Կարապետյանը միաժամանակ նշել է, որ իրենց համոզելու համար օգտագործելու են պետական ողջ ապարատը։