Մենք հիմա փաստացի տեսնում ենք Փաշինյանի առաջարկը․ Տիգրան Աբրահամյան

04 Նոյեմբերի 2026, 10:54

Քաղաքականություն

Մի քանի օր առաջ կառավարության ղեկավարը հայտարարեց, որ հանդես է գալու առաջարկով։ Հավանաբար, հիմա արդեն տեսնում ենք այդ առաջարկի դրսևորումը։ Այս մասին Սամվել Կարապետյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավորություն ունի սահմանադրական հանրաքվեի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնելու, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։

«Բոլոր դեպքերում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու։ Մենք ասելու ենք «ոչ» ալիևյան Սահմանադրությանը և «այո»՝ Հայաստանի անկախությանը»,- ասել է պատգամավորը։