Խառը մենամարտերի ASA 159 մրցաշարում գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով եզրափակիչ Գրան Պրի մրցախաղն էր

17 Հունիսի 2023, 00:22

Սպորտ

Հունիսի 16-ին Սոչիում անցկացվեց խառը մենամարտերի ASA 159 հերթական մրցաշարը, որի գլխավոր իրադարձությունը թեթև քաշային կարգում Էդուարդ Վարդանյան-Արտյոմ Ռեզնիկով եզրափակիչ Գրան Պրի մրցախաղն էր։

Վարդանյանը երրորդ ռաունդում հաղթեց տեխնիկական նոկաուտով և դարձավ Գրան պրիի հաղթող։

Ռեզնիկովը 2022 թվականի դեկտեմբերին նախկինում մենամարտել էր Անդրեյ Կոշկինի հետ ACA 150 մրցաշարում և հաղթանակ տարել երկրորդ փուլում։ Այժմ նա ունի 24 հաղթանակ և յոթ պարտություն պրոֆեսիոնալ խառը մենամարտերում։

Վարդանյանը նախորդ տարվա նոյեմբերին ACA 147 մրցաշարում Յուսուֆ Ռաիսովի դեմ մենամարտում հաղթել էր տեխնիկական նոկաուտով։

Այժմ նա ունի 25 հաղթանակ և չորս պարտություն պրոֆեսիոնալ MMA-ում։

Հիմա եթերում