Ախալքալաքում նշվել է Թարգմանչաց տոնը

20 Հոկտեմբերի 2024, 21:50

Մշակույթ

Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում մեծ շուքով նշվել է Թարգմանչաց տոնը, որը կապվում է հայոց գրերի գյուտի և Աստվածաշնչի թարգմանության հետ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Նինոծմինդայի ԵԿ-ի և Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները:

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության օրհներգերից հետո, Ախալքալաքի ԵԿ-ի երգի խմբակի սաների կատարմամբ միջոցառումը բացվել է Տերունական աղոթքով։ Այնուհետև Ախալքալաքի ԵԿ-ի տնօրեն տիկին Կարինե Թադևոսյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։ Նա խոսել է Թարգմանչաց տոնի խորհրդի մասին։

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ միջոցառման հաղորդավարները ներկայացրել են փոքր պատմական ակնարկ գրերի ստեղծման անհրաժեշտության, մաշտոցյան գրերի ստեղծումից հետո թարգմանչական արվեստի կարևորության մասին։