Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ Սախալինում կհնչի «Թագուհի ջութակն ու նրա ընկերները» ստեղծագործությունը
22 Հոկտեմբերի 2024, 00:10
Հարավային Սախալինի սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 23-ին կկատարի «Թագուհի ջութակն ու նրա ընկերները» գործիքային սիմֆոնիկ ստեղծագործությունը:
Պրեմիերայի ծրագրում են Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական Կապրիչիոն» և Բրամսի Ջութակի և նվագախմբի կոնցերտը:
Համերգի հիմնական երաժշտական գործիքը կլինի ջութակը։ Համերգի մենակատարը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ է, Պագանինիի (Իտալիա) և Չայկովսկու (Ռուսաստան) անվան միջազգային մրցույթների դափնեկիր: