Ֆրանսիան կոչ է արել պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը

17 Հունիսի 2023, 12:10

Քաղաքականություն

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Հայաստանի տարածքում Երասխում քաղաքացիական բնակչությանը խոցած կրակոցների կապակցությամբ և վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տարբեր վայրերում տեղի ունեցած զինված միջադեպերով:

Հայտարարությունը տեղադրված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում.

«Կոչ ենք անում զսպվածություն, ապաէսկալացիա և քաղաքացիական բնակչության պաշտպանություն, ինչպես նաև ամբողջությամբ կատարել միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը միջանցքում երթևեկությունը վերականգնելու մասին։

Ֆրանսիան լիովին մոբիլիզացված է խաղաղությունը վերականգնելու համար՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության», — ասվում է հայտարարության մեջ։