Գևորգ Տոնոյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի ըմբշամարտի վետերանների ԱԱ-ում

22 Հոկտեմբերի 2024, 11:20

Սպորտ

Խորվաթիայի Պորեչ քաղաքում կայացել է ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը, որում առաջին տեղը զբաղեցրել է Դոնի ըմբիշ Գևորգ Տոնոյանը: Այս մասին հայտնել է Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիան։

Նշվում է, որ միջազգային ասպարեզում իրենց վարպետությունն ու փորձը ցուցադրելու են եկել աշխարհի լավագույն մարզիկները: