ՀԷՑ-ը չէին կարող խլել առանց ՊՊԾ-ի և ԱԱԾ-ի․ Դավիթ Ղազինյան

06 Նոյեմբերի 2026, 16:14

Քաղաքականություն

Ուղիղ ասում եմ՝ ՀԷՑ-ը խլել են։ Ես մի առիթով արդեն նշել եմ՝ այս գրիչը չէին կարող խլել, եթե այս ամբողջ գործընթացում ներգրավված չլինեին իրենց դիմակավորվածները՝ ՊՊԾ-ն, ԱԱԾ-ն և մյուսները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նրա խոսքով՝ որևէ կազմակերպություն կամ անձ, որն ուսումնասիրում է ընկերությունը ձեռք բերելու հնարավորությունը, չի կարող տեղյակ չլինել ստեղծված իրավիճակից։

«Այս իշխանությունը շատ շուտով գնալու է, և անկախ նրանից, թե ով կլինի իշխանության, ընկերությունը վերադարձվելու է իր սեփականատիրոջը։ Դա է արդարությունը»,- նշել է Դավիթ Ղազինյանը։