Շարֆեր Պաշա Խառատյանի և Կատյա Տաբակովայի համագործակցությունից
17 Հունիսի 2023, 22:45
style.news.am-ի փոխանցմամբ՝ հայազգի նկարիչ Պաշա Խառատյանը Harper’s Bazaar-ի նախկին տնօրեն Կատյա Տաբակովայի հետ թողարկել է մետաքսե շարֆեր, որոնք հեշտությամբ կարող են վերածվել կիսաշրջազգեստի, վերնազգեստի կամ զգեստի։
Փարիզում արված լուսանկարներում մոդելները կեցվածք են ընդունել երեք չափսի շարֆերով՝ 70×70, 90×90 եւ 120×120: Պրինտները նույնպես տարբերվում են միմյանցից։ Դրանք ներկայումս Փարիզում բնակվող լուսանկարիչ եւ նկարիչ Պաշա Խառատյանի հեղինակային աշխատանքներն են։
Համագործակցությունն առանձնահատուկ ուշադրություն է գրավել կերպարների ոճավորման շնորհիվ: Տաբակովային հաջողվել է ցույց տալ աքսեսուարի բազմաֆունկցիոնալությունը։ Արձագանքն արդեն ծրագրում է այս շարֆերը կրել Երեւանի Պուշկինի փողոցում զբոսնելիս։
LOBBY Moscow-ում հունիսի 15-ին կներկայացվի KT x PT սահմանափակ հավաքածուն: Ընդհանուր առմամբ վաճառքի կհանվի 80 օրինակ։