Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15 Նոյեմբերի 2026, 14:39
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, իսկ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հատկանիշներով։
Գևորգ Պողոսյանին առաջադրված մեղադրանքի հոդվածի վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։