Օմսկ-Երևան չվերթները չեն իրականացվում
17 Հունիսի 2023, 18:17
Newsomsk.ru-ի փոխանցմամբ՝ հայկական ավիափոխադրող «Շիրակ Ավիա» ավիաընկերության կայքում տեղադրված թռիչքային քարտեզից անհետացել է Օմսկի մասին հիշատակումը։
Այժմ մնացել են Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Պերմը, Նիժնեկամսկը, Սարատովը, Ուֆան, Օրենբուրգը, Աստրախանը և Սոչին։
Հայտնի էր դարձել, որ փոխադրողը որոշել է թռիչքների մեկնարկը տեղափոխել հունիս։ Հիմա, ըստ ամենայնի, հայկական ավիաընկերությունը հրաժարվել է նաև այս ծրագրերից։