Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը Հայաստանը կներկայացնի «Արկտիկական բեմ» թատերական փառատոնին

26 Հոկտեմբերի 2024, 15:27

Մշակույթ

Նոյեմբերի 15-22-ը Մուրմանսկում կանցկացվի «Արկտիկական բեմ» թատերական փառատոնը, որը կմիավորի 6 երկրների՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Սերբիայի և Ռուսաստանի թատերական կոլեկտիվներին։

Հայաստանը փառատոնին կներկայացնի Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը։
Նոյեմբերի 16-ին թատրոնը կցուցադրի Վ.Մայակովսկու համանուն պոեմի հիման վրա բեմադրված «Ամբողջ ձայնով» բանաստեղծական ներկայացումը: Այն վերջին ներկայացումն էր, որ խաղացել են Ստեփանակերտում: