Ղրիմում կանցկացվի «Ազգագրական մեծ թելադրություն»՝ «Ժողովուրդները շատ են, երկիրը՝ մեկը» կարգախոսով
28 Հոկտեմբերի 2024, 13:30
Ղրիմում նոյեմբերի 1-8-ը կանցկացվի «Ազգագրական մեծ թելադրություն»՝ «Ժողովուրդները շատ են, երկիրը՝ մեկը» կարգախոսով:
Նոյեմբերի 2-ին Ղրիմի ժողովուրդների բարեկամության տանը բացվելու է հարթակ՝ թելադրություն գրելու համար։ Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել այդ ամենամյա միջոցառմանը։
Մասնակիցները հնարավորություն կունենան ստուգել իրենց գիտելիքները Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ժողովուրդների պատմության, մշակույթի և ավանդույթների վերաբերյալ: