Ծանրորդ Գառնիկ Չոլախյանը՝ Եվրոպայի առաջնության հաղթող

27 Հոկտեմբերի 2024, 22:58

Սպորտ

Հայ ծանրորդ Գառնիկ Չոլախյանը (61 կգ) դարձել է Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնության հաղթող:

Հայաստանի հավաքականն արդեն ունի 4 մեդալ՝ 3 ոսկե և 1 արծաթե:

Ավելի վաղ 55 կգ քաշային Ժորա Գրիգորյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ 61 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր: Կանանց պայքարում ոսկե մեդալ է նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):