Մեծ ցավ է Շուշիի կորուստը. տպավորություն է՝ հարազատիս եմ կորցրել. Alpha News-ի հարցախույզը
09 Մայիսի 2023, 20:35
Այսօր՝ մայիսի 9-ին, հայ ժողովուրդը տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Alpha News-ը հարցախույզ է իրականացրել Երևանի փողոցներում՝ փորձելով հասկանալ՝ ինչ են զգում քաղաքացիները Խորհրդային միության հաղթանակից հետո և ինչ զգացողություններ ունեն հիմա:
Քաղաքացիներից շատերը վստահեցնում են՝ ոչինչ չի կարող իրենց խանգարել նշել եռատոնը, թեև քաղաքացիներից մի քանիսն էլ ցավով հիշում են, որ Շուշիի հաղթանակ էլ չունենք:
«Ինձ համար մեծ ցավ է Շուշիի կորուստը: Շատ եմ այնտեղ եղել, դրա համար էլ տպավորություն է՝ հարազատիս եմ կորցրել»,- նշել է քաղաքացին: