Բրիտանական «Harpers Wine & Spirit»-ը հոդված է հրապարակել Հայաստանի մասին

30 Հոկտեմբերի 2024, 16:27

Հայեր

Բրիտանական «Harpers Wine & Spirit» հրատարակությունը հոկտեմբերի 25-ին հրապարակել է «Հայաստան. ծագող աստղ Կովկասում» վերնագրով հոդված, որտեղ խոսվում է հոկտեմբերին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք ուղղված են հայկական գինիների հանրահռչակմանը։

«Այս երկիրն ունի քրիստոնեության և հյուրընկալության երկարամյա ավանդույթներ, ինչպես նաև հազարամյակների վաղեմություն ունեցող գինեգործության մշակույթ»,- գրում է հրատարակությունը՝ հավելելով, որ գինեգործության ավանդույթները 6100 տարվա վաղեմություն ունեն, ինչի մասին վկայում են Արենի գյուղի մոտ կատարված պեղումները։

Նշվում է, որ չնայած ձեռքբերումներին, հայկական գինիները Բրիտանիայում դեռ այնքան հայտնի չեն, որքան վրացականը։