Հանրահավաք Ազատության հրապարակում՝ Արցախի ինքնորոշման պահանջով

Ազատության հրապարակում Արցախի ինքնորոշման պահանջով հանրահավաք է անցկացվում։

«Որքան էլ այսօր մեզ համար ցավալի է, որ Շուշին մեր ձեռքում չէ, բայց չմոռանանք, որ 5 անգամ Շուշին հայտնվել է թշնամու ձեռքին և 5 անգամ մենք ազատագրել ենք, հետևաբար շնորհավոր Շուշիի ազատագման օրը և բոլորս առաջ դեպի Շուշիի նոր ազատագրում»,-ասել է ակցիայի կազմակերպիչներից հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը:

Այս նախաձեռնությունը հավաք է անցկացրել նաև նախօրեին: