Մոսկվայում կայացել է ռեժիսոր Մորիս Ամիրյանի «Կրիա» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան

01 Նոյեմբերի 2024, 15:20

Մշակույթ

Մոսկվայի «Էլդար» կինոթատրոնում տեղի է ունեցել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի շրջանավարտների ստեղծագործական թիմի «Կրիա» ֆիլմի պրեմիերան: Սա Վլադիմիր Խոտինենկոյի աշակերտ Մորիս Ամիրյանի դեբյուտային կարճամետրաժ ֆիլմն է, որը նկարահանվել է Հյուսիսային Օսիայի լեռներում «ИРИ» կազմակերպության աջակցությամբ:

Միջազգային կինոփառատոնների մրցանակակիր Մորիս Ամիրյանը հանդես է եկել որպես սցենարի համահեղինակ:

Ֆիլմի հիմնական թեման հայրերի և երեխաների սերունդների միջև կապն է, որն օգնում է փոխանցել կուտակված կյանքի գիտելիքները, ավանդույթները, մշակութային արժեքները: