Տարբեր երկրների Հայ իրավաբանների ասոցիացիաները դիմել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին ՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու կոչով

08 Նոյեմբերի 2024, 16:28

Քաղաքականություն

Աշխարհի մի շարք երկրներում գործող Հայ իրավաբանների ասոցիացիաները հրապարակային նամակ են հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Բաքվի վրա։

Նամակի հրապարակումից հետո Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ չի մասնակցելու Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին։

Նամակին միացել են Գերմանիայի հայ իրավաբանների ասոցիացիան, Ֆրանսիայի հայ իրավաբանների, Հոլանդահայ իրավաբանների, Արգենտինայի հայ իրավաբանների, ինչպես նաև Իրավաբանների հայկական ասոցիացիաները։

Հիմա եթերում