Արդյոք Մեծ Բրիտանիան աչք է փակում Ադրբեջանի հանցագործությունների վրա՝ ի նպաստ առևտրային շահերի. Լուիս Մորենո Օկամպո

12 Նոյեմբերի 2024, 20:15

Քաղաքականություն

ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն «The Telegraph»-ում հոդված է հրապարակել, որում նշել է, որ Մեծ Բրիտանիան աչք է փակում Ադրբեջանի հանցագործությունների վրա՝ հանուն առևտրային շահերի:

«ԱՄՆ-ն Ադրբեջանին դիտարկում է որպես ռազմավարական հակազդեցություն Իրանին և Ռուսաստանին։ Եվրոպացիները, որոնք ի վիճակի չեն նավթ և գազ ստանալ նախագահ Պուտինից, ամրապնդել են կապերը նախագահ Ալիևի հետ:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նրան անվանում է «վստահելի գործընկեր»: Բայց որն է տարբերությունը Պուտինի և Ալիևի միջև, որոնք մեղադրվում են միջազգային լուրջ հանցագործություններ կատարելու մեջ:

Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրողները, ներառյալ այդ երկրները, իրավաբանորեն պարտավոր են կանխել ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, նրանք խուսափում են այս պարտավորությունից՝ հրաժարվելով օրինական կերպով սահմանել գործողությունները որպես այդպիսին: Փոխարենը նրանք օգտագործում են «էթնիկ զտումներ» տերմինը՝ հզոր արտահայտություն, սակայն այն հանցագործություն չի հետապնդում՝ 2023 թվականին Հայոց ցեղասպանության մեղադրանքները շրջանցելու համար», — ասվում է Լուիս Մորենո Օկամպոյի հոդվածում։