Սեւան քաղաքում մշակութային երկու իրադարձություն է տեղի ունեցել

20 Հունիսի 2023, 08:11

Մշակույթ

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում տեղի է ունեցել մշակութային երկու կարեւոր իրադարձություն, որոնք իրենց շուրջն են համախմբել արվեստը գնահատող մարդկանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Սեւան համայնքի Վ. Ստեփանյանի անվան  կենտրոնական գրադարանում կայացել է Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողուհի Լիլիթ Հայրապետյանի «Փարիզի լույսը» գրքի շնորհանդեսը։

Լիլիթի վիպակը սիրո գեղեցիկ պատմություն է, որը ընթերցողին ստիպում է՝ մտորելու կյանքի, երազանքները նպատակ դարձնելու եւ դրանք իրագործելու ուղիներ որոնելու մասին։

Մշակութային հաջորդ միջոցառումը կայացել է  Սեւանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում: Օրվա հերոսները եղել են ժողովրդական վարպետ, ճարտարապետ, նկարիչ-արծաթագործ Վիգեն Հակոբյանը  եւ նրա սաները, ովքեր  ներկայացել են  հաշվետու ցուցահանդեսով: