Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև
16 Նոյեմբերի 2024, 21:44
«Մենք կարծում էինք, որ Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող է օգտակար հնարավորություն հանդիսանալ Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության համար»,- «Սպուտնիկ Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը AzTV հեռուստաալիքին։
Հաջիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի համար հակամարտությունն արդեն անցյալում է։ Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։