Ֆրանսահայ գոլֆիստը մրցաշարի է մասնակցել Հայաստանի դրոշի ներքո
Ֆրանսիահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանը Հայաստանի դրոշի ներքո միջազգային մրցաշարի է մասնակցել։ 22-ամյա գոլֆիստը 10-րդ տեղն է գրավել Իսպանիայի Տարագոնա քաղաքում անցկացված մրցաշարում։
Բեքիրյանն այդ արդյունքի շնորհիվ հաղթահարել է DP World Tour հեղինակավոր մրցաշարի որակավորման փուլը և դարձել Հայաստանը ներկայացնող առաջին գոլֆիստը, որը նման հաջողություն է գրանցում։
«Բառեր չեմ գտնում ուրախությունս արտահայտելու համար։ Շատ երջանիկ եմ։ Այստեղ ինձ աջակցելու են եկել հայրս, մայրս, ընտրյալս և քույրս։ Նրանց աջակցությունն ինձ համար շատ կարևոր է։ Ես պրոֆեսիոնալ եմ դարձել 16 տարեկանում առանց տեղի ֆեդերացիայի աջակցության։ Ինչ-որ պահից ես ստիպված եմ եղել ամեն ինչ անել միայնակ՝ ծնողներիս աջակցությամբ»,- Բեքիրյանի խոսքերը մեջբերում է Golfplanete-ն։
Վերջերս Ժան Բեքիրյանը Հայաստանի քաղաքացիություն էր ստացել։