Հայաստանի պատանի երաժիշտների բացառիկ համերգները՝ Շվեյցարիայում

20 Նոյեմբերի 2024, 18:20

Մշակույթ

Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտները նոյեմբերի 22-ին, 26-ին, 28-ին և 30-ին բացառիկ համերգներով հանդես կգան Շվեյցարիայում՝ ներկայացնելով հայ և միջազգային կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Համերգները կկայանան Իվերդոնում, Ժնևում, Կլարանսում և Թրուանեում։ Նոյեմբերի 26-ի համերգը, որը կանցկացվի ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում, նվիրված կլինի Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։

Ինչպես հայտնում է ՕՐԵՐ-ը, ծրագրում ընդգրկված են ջազ, դասական և հայկական ժողովրդական ստեղծագործություններ։