Անդրաշխարհի միֆերից մինչև արհեստական բանականություն. Սոչիի 4-օրյա մեդիա դպրոցը

19 Նոյեմբերի 2024, 20:30

Կրթություն

Նոյեմբերի 12-15-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացել է «Նոր տեխնոլոգիաները ստեղծարար արդյունաբերություններում. մեդիատարածություն» խորագրով մեդիա-դպրոցը: Դասընթացները քառօրյա էին, որին մասնակցում էին ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից և այլ երկրներից:

Դասընթացի մասնակիցների համար բանախոսել են « Youtube», «Telegram», «VK» հարթակներում հայտնի «մեդիա դեմքեր»: Հատուկ դասաժամ էր հատկացված կինոյի ոլորտին, որտեղ սաները ծանոթացել են արհեստական բանականության ոլորտի վերջին ձեռքբերումներին:

Մեդիա դպրոցում դասախոսություն կարդալու համար, Իտալիայից հատուկ ժամանել էր Մարկո Մարսիլին, ով ներկայացրել է տեղեկատվական դաշտում անվտանգության միջազգային նորմերը:

ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ-ի(МГИМО) միջազգային լրագրության ամբիոնի պրոֆեսոր, Alpha News համահայկական լրատվացանցի համահիմնադիր Վիկտոր Սողոմոնյանը խոսել է ժամանակակից կյանքում միֆերի առկայության մասին: