«Առողջ Եվրասիա» առողջապահական ծրագիրը ներկայացվեց MedMeet 2024-ին

19 Նոյեմբերի 2024, 12:46

Կրթություն

«Եվրասիա» հասարակական կազմակերպության տաղավարը MedMeet 2024 խոշոր առողջապահական միջոցառմանը տարբերվող է: բոլոր այցելուներին առաջարկում են բժշկական մրցունակ դրամաշնորհային ծրագրեր գրել: Կազմակերպիչները մանրամասնում են՝ անհատները 1 միլիոն, հասարակական կազմակերպությունները 3 միլիոն ռուբլի դրամաշնորհ կարող են ստանալ «Առողջ Եվրասիա» ծրագրի շրջանակում: Սա լայն հնարավորություն է ընձեռում առողջապահական ոլորտի ամենալավ մասնագետներին, հետազոտողներին: Նրանք «Եվրասիայի» միջոցով կարող են կապեր հաստատել եվրասիական տարածաշրջանի՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ:

«Ի դեպ, «Եվրասիան» շուտով Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպելու է մեծ համաժողով, որին իրենց մասնակցությունն են ունենալու նաև 20 բժիշկներ մեր երկրից», — լրագրողներին հայտնեց կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանը:

«Եվրասիա» հասարակական կազմակերպությունը բազմապիսի ծրագրեր ունի, որոնք նախատեսում է իրականացնել Հայաստանում: Հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանում կինոփառատոն և մեդիա ֆորում անցկացնել:

«Եվրասիան» Հայաստանից ավելի քան 500 հայ երիտասարդների է էքսկուրսիա տարել Ռուսաստան՝ «Ճանաչիր Ռուսաստանը» ծրագրի շրջանակներում:

Նոր տարվա շեմին էլ ամփոփիչ հավաք կունենան և կազդարարեն նոր ծրագրերի մեկնարկի մասին:

«Եվրասիա» ՀԿ-ն ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերը խթանելու համար։ Այն իրականացնում է երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների ծրագրեր, պրակտիկաներ և գործարար առաքելություններ, կրթական ճամբարներ և մեդիա դպրոցներ։

Հիմա եթերում